Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները սպառնում են փակել Աբովյան փողոցը (տեսանյութ)

Քաղաքականություն
1e45c3adb4398d9408b0fd1da1fe571e

Այս պահին մի քանի տասնյակ ազատամարտիկներ գտնվում են Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանի դիմաց։ Նրանք նշում են, որ 4 ամիս է՝ դիմում են տարբեր սրահներ իրենց ժողովներն անցկացնելու նպատակով, սակայն տարբեր պատճառաբանություններով ազատամարտիկներին մերժել են։ Ըստ ազատամարտիկների՝ իրենց թույլ չեն տալիս ժողովներ անցկացնել նախագահականի հրամանով։ Ազատամարտիկները պատրաստվում են մտնել Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ և այնտեղ անցկացնել իրենց ժողովը։ Իրենց պահանջը չիրականացնելու դեպքում ազատամարտիկները սպառնում են փակել Աբովյան փողոցը։ «Մեզ եթե էլի թույլ չտան, մենք հենց փողոցում էլ մեր ժողովը կանցկացնենք», - «Ա1+»-ին ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։