Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլի երախից եղնիկին ազատել է արգելավայրի տեսուչը (տեսանյութ)

Մարզեր
exnik

10 օր առաջ գայլի երախում հայտնված եվրոպական այծյամն արդեն ազատության մեջ է: Կարմիր գրքում գրանցված չքնաղ կենդանուն գայլերի շրջափակումից փրկել, վերքերը բուժել ու ոտքի է կանգնեցրել Սյունիքի մարզի «Սոսու պարկ» արգելավայրի տեսուչ Նորիկ Դանիելյանը: Անտառի թագուհու խնամակալը հիմա էլ հուզմունքով է պատմում կատարվածի մասին: Նորիկ Դանիելյանն արդեն երկրորդ անգամ է այծյամի կյանքը փրկում: Առաջին իսկ րոպեներից գիտեր անելիքը: Կենդանու հավատարիմ բարեկամը 2,5 տարեկան այծյամին գոմում խնամել, օրական երկու անգամ կերակրել ,գիշերներն էլ հերթապահել է դռան մոտ, որ հանկած թշնամին մոտ չգա: Մանրամասները՝ «ՍՈՍԻ» ՀԸ տեսանյութում