Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժպտացո՞ղ, թե՞ մնացորդային մայրաքաղաք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
59d218dc8c208e1ed0a3cec989538020

Այցելելով Երեւան` զբոսաշրջիկը հանդիպում է մնացորդային ինչ-որ քաղաքի: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր այս բնորոշումը տեղին է համարում, երբ զուգահեռներ է անցկացնում 30-50-ական թթ. վառ ու արտահայտիչ ճարտարապետական դիմագիծ ունեցող մայրաքաղաքի եւ այսօրվա, իր խոսքերով, արեւելյան քաղաքի վերածված Երեւանի միջեւ։ Նա ցավով է նկատում` եվրոպական ժամանակակից քաղաքներին մոտ լինելու չարդարացված ձգտումով` կորցրել ենք անգամ հին Երեւանի նեղլիկ փողոցները, որոնք յուրօրինակ խորհրդավորություն էին հաղորդում քաղաքին: Անդառնալի էր հատկապես մայրաքաղաքի օդ ու ջրի պես անհրաժեշտ կանաչ գոտիների կորուստը։ «Երեւան Փրոդաքշնս»-ը յուրովի է գտել Երեւանը փոխելու, ավելի լավը դարձնելու բանաձեւը։ Ժպտացող մայրաքաղաք ունենալու համար, ըստ տնօրեն Էդուարդ Այանյանի, շատ գաղափարներ կան, որոնք պետք է քայլ առ քայլ իրականացնել: Օրինակ` Երեւանում օրեցօր նոր թափ առնող Street Workout մարզաձեւը «Երեւան Փրոդաքշնս»-ը որոշել է մասսայական դարձնել։ Պարոն Այանյանի համոզմամբ` այս փոքր քայլերով հնարավոր է փոխել մարդկանց վերաբերմունքը մայրաքաղաքի նկատմամբ եւ արդյունքում նաեւ Երեւանը։ Ավելին՝ տեսանյութով