Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղի գետը ՓՀԷԿ-երի պատճառով կհայտնվի ճգնաժամային վիճակում

Կարևոր լուրեր Հասարակություն
042338104743

Գեղի գետը հոսում է Սյունիքի մարզում: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների կենտրոնական մասի արեւելյան լանջերից և ձախից միախառնվում Ողջի գետին: Երկարությունը 30 կմ է: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Գեղի գետի վրա տրված են հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցման համար լիցենզիաներ՝ «Գեղի-1» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ՏԱՍՄԱՆ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 6500 մետր «Գեղի-2» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ԷՐԵՄԻՐԷՆԵՐԺԻ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 2640 մետր։ Այսպիսով, Գեղի գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ կվերցվի 9140 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 30.46%-ը։ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա կհանգեցնի գետի ճգնաժամային վիճակի։ «Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ: Էկոլուր