Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժայռաբեկոր է ընկել ճանապարհին

Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից : Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: