Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաշինգթոնը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ

Քաղաքականություն
07866a656669ef540fdf9422cb4c7651

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգթոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, եթե վերջինս չթուլացնի լարվածությունը Ուկրաինայի արեւելքում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Քերին անհանգստություն է հայտնել, որ ՌԴ իշխանությունները դրական քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Նա Լավրովին կոչ է արել դադարեցնել ռազմական հռետորիկան ու դիվանագիտական քայլերի ձեռնամուխ լինել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Այս ընթացքում Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել երկրից Կանադայի դեսպանության առաջին քարտուղարին վտարելու մասին հայտարարությամբ: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը» Մոսկվայում գտնվող Կանադայի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղար Մարգարիտա Ատանասովին երկիրը լքելու համար տրվել է 14 օր: Կանադայի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղարի Ռուսաստանից վտարման միջոցով, ըստ հաղորդագրությունների, այս երկրի իշխանությունները վրեժխնդիր են եղել Կանադայի իշխանությունների կողմից Օտտավայից Ռուսաստանի ռազմական կցորդի ավելի վաղ տեղի ունեցած վտարման համար: Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը երեքշաբթի օրն ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ իր երկիրն ունի «Ռուսաստանի կողմից ահաբեկման պայմաններում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին Ուկրաինային աջակցելու բարոյական պատասխանատվություն»: Արտգործնախարար Բեյրդը նշել է, որ Կանադան ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում հաստատվի խաղաղություն, բարեկեցություն, անվտանգություն ու ազատություն: