Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՅԴ- ն կրկին կոալիցիա կմտնի՞ (տեսանյութ)

Եթե յոթ կետից բաղկացած ՀՅԴ առաջարկը լիարժեք ընդունվի, ապա ՀՅԴ-ն պատրաստ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն։ Այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեզ համար ինքնանպատակ չէ Կառավարության մեջ մտնելը, շարունակում ենք պահանջել յոթ կետերի հետ կապված համապատասխան քայլերի իրականացում, իսկ այսօր մենք շարունակում ենք մնալ ընդդիմադիր դաշտում»։ Եթե կառավարությունը ընդունի այդ կետերը, կկազմի՞ արդյոք ՀՅԴ-ն կոալիցիայի մի մասը. «Հնարավոր է, եւ մենք դա առաջին անգամ չէ, որ ասում ենք»,- նշեց Արմեն Ռուստամյանը։