Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամկետանց 6 հավկիթ է հայտնաբերվել

Հասարակություն
4wu

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրիլի 16-ից 18-ը դիտարկումներ է անցկացրել ձվի շուկայում։ Եռօրյա դիտարկումներն անցկացվել են մայրաքաղաքում եւ Շիրակի մարզում։ Հայտնաբերված ժամկետանց 6 հավկիթները, որոնք տեղական արտադրության են եղել, ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի խոսքերով, ոչնչացվել են։ Հիշեցնենք, որ նախորդ դիտարկման ժամանակ, որն անցկացվել էր մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը, հայտնաբերվել էր 4860 ժամկետանց հավկիթ։ Ժամկետանց հավկիթների սակավությունը ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը կապում է մշտական դիտարկումների հետ։ «Դիտարկումները տվել են ցանկալի արդյունքը»,- նշեց նա։