Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը՝ Լիբերալ ժողովրդական կուսակցության նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
kongres

Այսօր տեղի ունեցավ Լիբերալ ժողովրդական կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հիմնադրույթները, ընտրվեց քաղաքական խորհուրդն ու կուսակցության նախագահը: Լիբերալ ժողովրդական կուսակցության համագումարում նախագահ ընտրվեց Դավիթ Հարությունյանը: Նորանշանակ նախագահը հայտարարեց, որ կուսակցությունը բարձրացնելու է ժողովրդին հուզող ամենակարեւոր եւ առաջնային խնդիրները: «Ի սկզբանե նախաձեռնող խմբի գաղափարախոսությունն ու նպատակն էր հիմնել քաղաքական միավորում, որը հստակ լուծումներ կգտնի և իրական մեխանիզմներ կառաջարկի երկրի առջև ծառացած խնդիրներին»,- նշեց նա: Դավիթ Հարությունյանի խոսքով` կուսակցության կորիզը երիտասարդությունն է, ովքեր մտահոգված են Հայաստանի վաղվա օրվա համար: Նա ընդգծեց, որ իրենց կուսակցության նպատակը մեր երկրի զարգացմանը նպաստ բերելն է: «Մեր երկրի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, գնալով արտագաղթն ու գործազրկությունը մեծ տեմպերի են հասնում», - ասաց Դավիթ Հարությանը: Լիբերալ ժողովրդական կուսակցության նախագահը վստահեցնում է` իրենք կարող են կյանքի կոչել կուսակցության նպատակներն ու գաղափարախոսությունը: Ի դեպ, կուսակցության նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ մամուլի ասուլիս կհրավիրեն և բոլոր հարցերին այդ ժամանակ կպատասխանեն: Congress of the Liberal Democratic Party took place at Ani Plaza Hotel