Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Որ այսպես շարունակենք, կփակենք դուռը-կգնանք» (տեսանյութ)

Հայաստանի բնապահպանական ոլորտի թիվ մեկ խնդիրը հանքարդյունաբերությունն է: Այսօր ոլորտին վերաբերող հանրային քննարկմանը բնապահպանները հրատապ համարեցին դաշտի օրենսդրական կարգավորումը. «Հատկապես օրենսդրական բացերն ի հայտ եկան 2011թ. ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ, ամենախայտառակ կետը, որ կար, հանքարդյունաբերության արդյունքում առաջացած հարկերի հանումն էր»,- «Ա1+»-ին ասաց Նախախորհրդարանի անդամ, բնապահպան Աննա Աղլամազյանը: Բնապահպանի խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկրին պետք չէ 400 հանքավայր. «Եթե մենք վերցնենք Հայաստանի այս փոքր տարածքը և ուղղակի քարտեզի վրա կետերով նշենք հանքերը, ապա կտեսնենք, որ 15-20 տարի հետո մենք կարող ենք դռները փակել և գնալ»։