Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Վրաստան՝ 0։1

Սպորտ
sport-futbol1

Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը անհաջող մեկնարկեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մրցաշարի առաջին խաղում մեր մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստները 0։1 հաշվով պարտվել են Վրաստանի այդ տարիքային հավաքականին։ Վաղը Հայաստանի պատանեկան թիմը կմրցի Կիպրոսի ընտրանու հետ, որն այսօր մրցելու է դաշտի տերերի հետ: