Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարի պաշտոնակատարը մեկնել է Ֆրանսիա

Տնտեսություն
bc783cdcb58dd570c9e45223a00527ee

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։ Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների և դրանց արդյունքում միջպետական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։ Ապրիլի 22-25-ը նախատեսվող այցի ընթացքում ծրագրված են այցելություններ խաղողագործական տնտեսություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչպես նաև գինու համալսարան։ Կկայանան հանդիպումներ Ռոն Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության և գյուղատնտեսության զարգացման բնագավառի գործատուների միության ղեկավարության հետ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի պաշտոնական այցի ընթացքում կհստակեցվեն գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր այն ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների հանդիպման օրակարգում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն