Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որ այսպես շարունակենք, կփակենք դուռը-կգնանք» (տեսանյութ)

Հասարակություն
cbd2d16ec66e0c4a7b4186fd9450e833

Հայաստանի բնապահպանական ոլորտի թիվ մեկ խնդիրը հանքարդյունաբերությունն է: Այսօր ոլորտին վերաբերող հանրային քննարկմանը բնապահպանները հրատապ համարեցին դաշտի օրենսդրական կարգավորումը. «Հատկապես օրենսդրական բացերն ի հայտ եկան 2011թ. ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ, ամենախայտառակ կետը, որ կար, հանքարդյունաբերության արդյունքում առաջացած հարկերի հանումն էր»,- «Ա1+»-ին ասաց Նախախորհրդարանի անդամ, բնապահպան Աննա Աղլամազյանը: Բնապահպանի խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկրին պետք չէ 400 հանքավայր. «Եթե մենք վերցնենք Հայաստանի այս փոքր տարածքը և ուղղակի քարտեզի վրա կետերով նշենք հանքերը, ապա կտեսնենք, որ 15-20 տարի հետո մենք կարող ենք դռները փակել և գնալ»։ Հանքարդյունաբերական խնդիրներ, ջրային ռեսուրսների անտեղի վատնում, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ բնապահպան Հասմիկ Էվոյանը պայմանավորում է մեկ գործոնով. «Պատճառը անարդյունավետ կառավարման մեջ է»։ Թեկուզ կառավարությունը 5 անգամ փոխվի, բնապահպանական խնդիրները չեն լուծվի, եթե քաղաքացիների իրավագիտակցությունը ցածր մակարդակի վրա է։ Վստահեցնում է Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը. «Մենք չունենք լուրջ, նպատակաուղղված դաստիարակչական գործընթաց, սկսած մանկապարտեզից մինչև բուհ, որ դաստիարակենք էկոգիտակից քաղաքացի, որը կհասկանա՝ բնությունը և մարդը ընդհանուր համասեռ մարմին են»։