Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն հնարավոր է կոալիցիա մտնի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM85540-copy

Եթե յոթ կետից բաղկացած ՀՅԴ առաջարկը լիարժեք ընդունվի, ապա ՀՅԴ-ն պատրաստ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն։ Այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեզ համար ինքնանպատակ չէ Կառավարության մեջ մտնելը, շարունակում ենք պահանջել յոթ կետերի հետ կապված համապատասխան քայլերի իրականացում, իսկ այսօր մենք շարունակում ենք մնալ ընդդիմադիր դաշտում»։ Եթե կառավարությունը ընդունի այդ կետերը, կկազմի՞ արդյոք ՀՅԴ-ն կոալիցիայի մի մասը. «Հնարավոր է, եւ մենք դա առաջին անգամ չէ, որ ասում ենք»,- նշեց Արմեն Ռուստամյանը։ «Մենք շատ հստակ ասել ենք ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին, իհարկե պետք է մարդկանց փոփոխություն, ովքեր ի վիճակի չեն կատարել համակարգային փոփոխություններ,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։-Մենք պիտի համոզված լինենք, որ մարդկանց փոփոխությունից հետո տեղի կունենա համակարգի այնպիսի փոփոխություն, որ նույնը չկրկնվի: Մենք դա ասում ենք՝ ելնելով մեր դառը փորձից: Տեսել ենք, որ փոխվել են մարդիկ, բայց համակարգի մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ժողովուրդը մնացել է չբավարարված»։ Այլ մանրամասներ՝ տեսանյութով