Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մովսիսյանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
sport-chess1

Հայաստանի շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ հանդես եկավ Իսպանիայի Կանարյան կղզիներում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում։ Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ իսպանացի Սաբրինա Վեգայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով Կարեն Մովսիսյանը ճանաչվեց երկրորդը։ Մրցաշարի հաղթող դարձավ իսպանացի գրոսմայստեր Դավիդ Լարինյոն, որը մեր շախմատիստից կես միավոր շատ վաստակեց։