Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարի է՝ աղբը տանն են կուտակում (տեսանյութ)

Մարզեր
kapan2

Կապանի Շինարարների թաղամասում հերթական խնդիրն է ի հայտ եկել։ Թիվ 16 շենքի բնակիչներն ահազանգել են իրենց շենքում բնակվող տարեց ամուսինների մասին, որոնք ապրում են ծայրահեղ կարիքի ու հակասանիտարական պայմանների մեջ։ Ծեր ամուսիններն այլևս չեն կարողանում աղբը թափել դրսում և ստիպված կուտակում են տանը։ Տհաճ հետևանքներն էլ կրում են հարևանները՝ փակ պահելով պատուհաններն ու դռները։ Էլ չասած կրծողների ու խավարասերների մասին, որոնք շենքի անբաժանելի մասն են կազմել։ Մանրամասները Կապանի «ՍՈՍԻ» ՀԸ տեսանյութում