Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարմիր բլուրի դամբարանադաշտը կուսումնասիրվի (տեսանյութ)

«Կարմի բլուրի տարածքում ճանապարհ չի կառուցվի, մինչև ամբողջությամբ չուսումնասիրվի այնտեղ հայտնաբերված դամբարանադաշը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: «Դեռ անցած տարի Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Կարմիր բլուրի տարածքում որոշվեց շրջանցող ճանապարհ կառուցել: Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվեց տարածքը: Պարզվեց, որ զգալի մի հատված զուրկ է մշակութային շերտերից, իսկ մյուս հատվածում բացվեց դամբարանադաշտը: