Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Մանասյանը հասավ կիսաեզրափակիչ

Սպորտ
sport-boks4

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Նարեկ Մանասյանը։ Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր 81 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչ մարտում գեղեցիկ ոճով առավելության է հասել լեհ Ռաֆայել Ստասեւսկու նկատմամբ: Մինչ այդ, կիսաեզրափակիչ փուլ էր մտել նաեւ Անուշ Գրիգորյանը։ Հիշեցնենենք, որ առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցնող մարզիկ-մարզուհիները ձեռք են բերում նաեւ 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: