Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անչափահաս երեխաները քնում են նախագահականի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
nve00001_1395856756

Պետական կառույցները կեղծում են իմ սեփականության վերաբերյալ փաստաթղթերը: Հայտարարում է մարտի 17-ից Նախագահական նստավայրի դիմաց ընտանիքի հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը: Նա պահանջում է քրեական գործ հարուցել քրոջ ու մոր նկատմամբ, ովքեր իր խոսքերով՝ կեղծ ու ապօրինի ճանապարհով իրեն պապական կտակով հասանելիք տնից զրկել են: Նախագահական նստավայրի դիմաց նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը 4 անչափահաս երեխաների հայր է: Նա նամակով դիմել է բոլոր պատկան մարմիններին, առ այսօր իր խնդրին լուծում չի տրվել: Պարոն Խուդոյանը չի պատրաստվում դադարեցնել նստացույցը. «Ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, քանի դեռ իմ հարցը չի լուծվել»,- «Ա1+»-ին ասաց պարոն Խուդոյանը։ Տեսանյութը՝ շուտով