Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուրջիեւի համույթը ելույթ կունենա Պորտուգալիայում

Կարևոր լուրեր Հասարակություն
Gurdjieff-Ensemble

Ապրիլ ի 23 - ին Գուրջիեւի անվան համույթը հրավիրված է` ելույթ ունենալու Պորտուգալիայի Գալուստ Գյուլբենկյանի անվան համերգասրահում: Համերգը կարեւոր մշակութային իրադարձություն է, եթե հատկապես հաշվի առնենք, որ սրահը, որում ելույթ է ունենալու համույթը, Եվրոպայի համերգասրահների ասոցացիայի անդամ է և համարվում է Եվրոպայի լավագույն համերգասրահներից, հաճախակի հրավիրում է աշխարհի տարբեր երկրների հայտնի նվագախմբեր: Հիշեցնենք, որ Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը փետերվար ամսին մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ Բրուսելի Բոզար համերգասրահում` կովկասյան մշակույթի օրերին նվիրված համերգին: Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը հիմնադրվել է Լևոն Իսկէնեանի կողմից: Համույթում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ կատարողներից։ Բազմաթիվ ելույթներով շրջագայել է աշխարհի տարբեր երկրներով՝ հանդես գալով Շվեցարիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Լեհաստանի, Հոլանդիայի ամենահեղինակավոր բեմահարթակներում ու փառատոններում: Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթ