Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի նոր դեսպանը պատրաստ է հայերի հետ «անկողմնակալ երկխոսության»

Քաղաքականություն
paris

«Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնն անցյալ երկուշաբթի օրը ստանձնած Հաքի Աքիլը «ցավ պատճառող» է գնահատել Հայկական հարցը»: Այս մասին գրել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որին տված հարցազրույցում Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Աքիլն ասել է, թե պատրաստ է Ֆրանսիայում բնակվող հայերի հետ մեկնարկել «անկողմնակալ երկխոսություն»՝ 2015 թվականին լրացող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: «Իրար այսքան նման երկու ազգ պետք է վերջապես հաշտության գան: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ», - հարցազրույցի ժամանակ ասել է նորանշանակ դեսպան Աքիլը: Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը «Հուրիեթ»-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է, թե Հայկական հարցի նկատմամբ պետք է ցուցաբերել ընդհանրացված մոտեցում, այլ ոչ թե քննարկել այն միայն Ֆրանսիայի շրջանակներում: Հաքի Աքիլի համաձայն, Հայոց ցեղասպանության հարցը պետք է մոտակա ժամանակներում քննարկվի միջազգային դատարաններում: Դեսպան Աքիլը հարցազրույցում նշել է նաև, թե որևէ հատուկ պատրաստություններ չի ձեռնարկում` 2015 թվականի կապակցությամբ: «Լինի դա 2014 թվականը, թե՝ 2016-ը, առաջարկում եմ նույն քաղաքականությունը, այն է՝ թողնել իրավական և պատմական բանավեճերը իրավաբաններին: Մեր առաքելությունն ատելության խոսքի վերացումն է», - հարցազրույցում շեշտել է Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Աքիլը: Ամերիկայի ձայն