Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլանդը կմասնակցի ապրիլքսանչորսյան միջոցառմանը Փարիզում. Azatutyun.am

Քաղաքականություն
oland

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաստատել է այս տեղեկատվությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը այսօր Armenews կայքում հրապարակել է հաղորդագրության այդ մասին՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, որը «Հանրապետության նախագահի միջոցով հարգանք կմատուցի Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի հիշատակին»: «Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը», - ասված է հաղորդագրությունում: Ավելին՝ այստեղ