Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ փոխնախագահը՝ Ուկրաինայում

Քաղաքականություն
Joe-Bayden

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ուղևորվել է Ուկրաինա, որտեղ բանակցություններ կանցկացնի այս երկրի նախագահի և վարչապետի պաշտոնակատարների հետ: Այցի ընթացքում փոխնախագահ Բայդենը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: «Փոխնախագահը կքննարկի Միացյալ Նահանգների կողմից միասնական և ժողովրդավարական Ուկրաինային տրամադրվող ամուր աջակցությունը: Կիև կատարվող այցի ընթացքում փոխնախագահը խորհրդակցություններ կանցկացնի պետական պաշտոնյաների հետ՝ Ուկրաինայի տնտեսության կայունացման և սահմանադրական բարեփոխումների, ապակենտրոնացման, կոռուպցիայի հետ պայքարի և մայիսի 25-ին ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման գործին տրամադրվող աջակցության շուրջ», - ասված է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ: Ուկրաինա կայանալիք այցի ընթացքում, ըստ հաղորդագրության, փոխնախագահ Բայդենը հանդիպումներ կունենա նաև Ուկրաինայի հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ՝ «ծանոթանալու համար Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև գործընկերության խորացման շուրջ իրենց մտքերին»:  Ամերիկայի ձայն