Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արամ Սարգսյանը չի հավատում Քառյակին (տեսանյութ)

«Հովիկ Աբրահամյանին `որպես վարչապետ, պետք է դրսևորվելու ժամանակ ու հնարավորություն տալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ըստ նրա` նոր կառավարության առաջին քայլը պետք լինի նախորդ կառավարության գործունեության հաշվետվությամբ հանդես գալը. «Ի վերջո, ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է արել նախորդ կառավորությունը պարտքով վերցրած 2,8 միլիարդ դոլարը, ինչ բարեփոխումներ է իրականացրել»։