Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԵՄ ԵՄ»-ն իրազեկում է ծայրամասերում (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM86982-copy

«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մայրաքաղաքի կենտրոնում ցույցերից, երթերից բացի, որոշել է ծայրամասերում եւս իրազեկում անցկացնել ու ծանոթացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի խնդրահարույց կետերին: Այսօր իրազեկվեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները: Արդեն մոտ 70-80 գործատու կենսաթոշակային 5-10 տոկոս պարտադիր վճարները չի պահում ու մուծումներ չի անում աշխատողներից: Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բակային իրազեկման ժամանակ հայտարարեցին «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամները կոչերով ու իրազեկման թերթիկներով քաղաքացիներին հորդորում էին չտրվել սադրանքների ու ճնշման, համարձակորեն միանալ սկսված պայքարին: Վարչական շրջանի բնակիչներից շատերը մոտենում ու իրենց յուրովի աջակցությունն էին հայտնում «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներին. «Արդարությունը միշտ պետք է հաղթի, մեծ հույսեր ունենք, որ ժողովրդի օգտին պետք է լինի, քանի որ մեր ժողովուրդը շատ տուժված վիճակում է, պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Իրազեկման նմանօրինակ ակցիաները,նախաձեռնության ադմաների վստահեցմամբ, պարբերական բնույթ են կրելու: Մանրամասները՝ տեսանյութով