Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կավելանան» (տեսանյութ)

Քաղաքականություն
586b04841c86a6a7f6957712ae735496

Վերջին շրջանում հայ- ադրբեջանական սահմանին ակտիվացել են կրակոցները: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի խոսքով` Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, քանի որ մտավախություն ունի,որ Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են կրկնվել իր երկրում. «Դա կապված է աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ. Հայաստանը և Ադրբեջանը նույնպես հայտնվում են տարբեր բևեռներում, բացի այդ, Հայաստանը իր անդամակցությունն է հայտնել միանալ ՄՄ-ին, իսկ Ադրբեջանը սրանից վտանգ է տեսնում»: Սարգիս Ասատրյանը նշում է, որ կրակոցների միջոցով ադրբեջնական կողմը փորձում է ներքին ուշադրությունը շեղել դեպի ընդհանուր թշնամին, իսկ ըստ Ասատրյանի՝ ընդհանուր թշնամին, այս դեպքում, Հայաստանն է: Ասատրյանն ընդծեց, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կակտիվանան, սակայն ադրբեջանագետը պատերազմի վտանգ առայժմ չի տեսնում: Ըստ ադրբեջանագետի՝ միջազգային դիտորդների այցերը ոչ մի արդյունք չեն տալիս, ավելին, նման դեպքերում նույնիսկ հաճախակի են դառնում կրակոցները. «Ցավոք սրտի, պետք է ասել, որ դիտորդները համարժեք չեն արձագանքում այդ գործողություններին: Մեզ լրջորեն անհանգստացնում է դիտորդների ու միջազգային հանրության լռությունը»,- ասաց Սարգիս Ասատրյանը: