Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշ Գրիգորյանի հաղթարշավը շարունակվում է

Սպորտ
sport-boks3

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի միակ մասնակից Անուշ Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ: Այսօր 48-51 կգ քաշային կարգում կայացած քառորդ եզրափակիչ մրցամարտում մեր մարզուհին միավորներով հաղթեց բրիտանուհի Քրիսթալ Բարքերին եւ մտավ հաջորդ փուլ: Դա նշանակում է, որ Անուշ Գրիգորյանն արդեն իր համար ապահովել է բրոնզե մեդալը, բացի այդ, նա նվաճեց նաեւ 2014 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Կիսաեզրափակիչում հայ մարզուհին կմրցի վիետնամցի Թհան Նգույենի հետ: