Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կազդեն հայ համայնքի վրա սիրիական ընտրությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
s200_hayk.kocharyan

Այս ամառ Սիրիայում կայանալիք ընտրություններից հետո հայ համայնքի կյանքում փոփոխություններ չեն լինի՝ գտնում է արաբագետ Հայկ Քոչարյանը: Արաբագետի կարծիքով՝ Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ հայ համայնքի մեծամասնությունը փորձելու է պահպանել չեզոքություն և աջակցելու է կառավարական ուժերին: «Վերջին շրջանում կառավարական ուժերը բավականին լուրջ հաջողությունների են հասնում Սիրիայում: Ասադը մինչև ամսվա վերջ պետք է վերջացնի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը»,- ասաց արաբագետը: Նա նշեց, որ սիրիայում կան քաղաքացիներ, որոնք աջակցում են ընդդիմությանը: Արաբագետի կարծիքով՝ հայ համայնքը կաջակցի Բաշար ալ-Ասադի թեկնածությունը: Հայկ Քոչարյանը նաև հայտնեց, որ Սիրիայում շարունակում է լարված մնալ իրավիճակը. վերջին շրջանում կրկին եղել են ռմբակոծություններ: Արաբագետի տեղեկացմամբ՝ Սիրիայի ընտրական օրենսդրությունում փոփոխություններ են եղել: Համաձայն այդ փոփոխությունների՝ նախագահի թեկնածուն անպայման պետք է լինի սիրիացի, նրա ծնողները նույնպես պետք է լինեն սիրիացի: