Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակը շահագրգռված չէ՞ համակարգի փոփոխությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-sargsyan

«Հովիկ Աբրահամյանին `որպես վարչապետ, պետք է դրսևորվելու ժամանակ ու հնարավորություն տալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ըստ նրա` նոր կառավարության առաջին քայլը պետք լինի նախորդ կառավարության գործունեության հաշվետվությամբ հանդես գալը. «Ի վերջո, ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է արել նախորդ կառավորությունը պարտքով վերցրած 2,8 միլիարդ դոլարը, ինչ բարեփոխումներ է իրականացրել»։ Պարոն Սարգսյանը չի հավատում, որ ոչ իշխանական 4 ուժերի համագործակցությունը ինչ-որ բան կտա: Ըստ նրա` այսօր երկրում փոփոխություններ կարող են բերել միայն նոր խորհրդարանական ընտրությունները. «Ստացվեց այնպես, որ քառյակի նպատակը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելն էր, քանի որ եթե գործողություն էին ուզում անել, թող հանդես չգային հայտարարությամբ, թե մենք մեր գործողությունները կսկսենք ապրիլի 28-ին ու ժամանակ տային իշխանություններին:Ո՞վ էր խանգարում , որ մարտին սկսեին: Այդ չորսից առնվազն երեքը մասնակցել են այս համակարգի ստեղծմանն ու կայացմանը, ինչո՞ւ պիտի ուզեն, որ այն վերանա»: