Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի, Ղրիմի ու Կիպրոսի շուրջ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-petrosyan

Երբ ամեն անգամ Թուրքիան խոսում է Ղրիմի զարգացումներից, միտքս է գալիս նաև Կիպրոսի հարցը։ Գիտենք՝ Կիպրոսի հյուսիսային հատվածը Թուրքիայի բռնազավթման տակ է 1974-ից։ Հարցին անդրադարձել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։ «Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Իսկ Ղրիմի հարցում Անկարան հասկանալի պատճառներով դժգոհ է Ուկրաինայից սևծովյան թերակղզու անջատմանն ու Ռուսաստանին միացմանը։ Եվ երբ Ղրիմի հարցում Անկարան պահանջում է արդարություն և միջազգային իրավունքների համապատասխանեցում, նրան պետք է առաջարկել նայել սեփական փորձը՝ Կիպրոսի հյուսիս բռնազավթումը»,- ասումէ թուրքագետը։ Ըստ նրա՝ այս դեպքերը որոշակի նմանություն ունեն. «Մի փոքր էլ խորհելով կարելի է հիշել նաև Արցախի օրինակը, սակայն սա արդեն այլ հարթություն է։ Այստեղ չեմ քննում Ղրիմի միացման օրինականությունն ու արդարությունը, այլ զուտ պաշտոնական Անկարայի երկդիմի քաղաքականության վառ օրինակն եմ փորձում ցույց տալ»։