Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը կառավարությունը տվել, ասել ա՝ արեք». Տ. Կարապետյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c9eeb6cd0ae744a596b86b29873104fd

«Ես չեմ մեկնաբանում Արթուր Բաղդասարյանի արածը, որովհետեւ նա այդքան արժեք չունի, ավելի ճիշտ ընդհանրապես չունի է՝ զրոյական է»,- այսպես արձագանքեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու փաստին։ «Մտնում է կոալիցիա, դուրս է գալիս կոալիցիայից: Քառյակ են, եռյակ են , ընդդիմություն են , իշխանություն են, բոլորը նույնն են։ Իրար կարծես շանտաժ են անում, թե ընդդիմություն կգնամ։ Այսօր ընդդիմությունն էլ է իշխանության կողքին»։ Այդ դեպքում իրեն ընդդիմություն համարո՞ւմ է «Ժողովրդական կուսակցությունը». «Ա1+»-ի այս հարցին Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Հետաքրքիր հարց եք տալիս, բա հո իշխանություն չեմ։ Բայց մենք, ի տարբերություն մյուսների, ժողովրդական ընդդիմություն ենք։ Մենք Հյուսիսային պողոտայում տներ ստացողներից չենք»։ Իսկ թե ում նկատի ուներ ԺԿ նախագահը, հրաժարվեց ասել՝ հավելելով, որ բոլորը լավ գիտեն։ Խոսելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին՝ Տիգրան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նա ոչ մի լավ բան չի անելու ժողովրդի համար. «Սերժ Սարգսյանը կառավարությունը տվել, ասել ա՝ արեք, ու մտածում ա` իր երեք տարիների մասին, որ անփորձանք կառավարի ու գնա: Ժողովրդի համար ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ոչ մի լավ բան ժողովրդի համար չի լինելու, նախագահն է որոշել` առանց ժողովրդի կարծիքը հարցնելու»։ Կփոխի՞ արդյոք ինչ-որ բան քաղաքացիական հասարակության ըմբոստությունը, հարցին ԺԿ նախագահը պատասխանեց. «Բայց ի՞նչ պետք է փոխի, եթե տարիներ առաջ բողոքող զանգվածը 300.000-500.000 էր, և ոչինչ չփոխվեց։ Ժողովուրդը պետք է միավորվի ոչ թե քառյակի, եռյակի շուրջ, այլ համաժողովրդական ճակատ ձևավորի»: Նա համոզված է, որ քաղաքացիական պայքարները մանր- մունր քայլեր են , որոնք շեղում են երկրի իրական խնդիրներից. «Ես էլ կարող եմ ասել՝ դեմ եմ, բայց ինչին եմ դեմ, էդ ձեւ չթալանեն, ուրիշ ձեւ կանեն, պետքա էդ թալանի մասին խոսել»։