Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Պուտինը Դաշնային օրենք է ստորագրել ներգաղթյալների համար

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4bb5f7219b76e861ef4603149b5d7f82

Կրեմլի կայքից իմանում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որը սահմանում է, թե որ նեգաղթյալները կարող են դառնալ ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն այդ օրենքի՝ աշխատանքային ներգաղթյալները, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, պարտավոր կլինեն հանձնել ռուսաց լեզվի քննություն: Կեցության իրավունքի, ժամանակավոր բնակության իրավունքի, աշխատելու կամ արտոնագիր ստանալու համար օտարերկրացիները պետք է հանձնեն ռուսաց լեզվի, ՌԴ պատմության ու օրենսդրության ստուգարք-հարցազրույցներ՝ հատուկ հանձնաժողովին, եւ համարվեն ռուսերենի կրողներ։ Բացի այդ, եթե ՌԴ ներգաղթյալը չունի ԽՍՀՄ-ի կողմից մինչ 1991-ի սեպտեմբերի 1-ը տրված միջնակարգ կրթության ատեստատ, ապա նա ստիպված է լինելու ռուսաց լեզվից քննություն հանձնել ու ստանալ համապատասխան սերտիֆիկատ: Նշյալ անձինք համարվում են ռուսերենի կրող, եթե այդ լեզուն օգտագործում են կենցաղում, մշակույթում, եթե այդ մարդկանց անմիջական հարազատները մշտապես բնակվում են ՌԴ-ում։ Դաշնային օրենքը Պետդուման ընդունել էր ապրիլի 4-ին, երաշխավորվել՝ Դաշնային խորհրդի կողմից։