Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Մանուկյանը 118 հազար եվրոյով ավտոմեքենա է ձեռք է բերել. Hetq.am

Քաղաքականություն
bf41b1748661ee9cc4038f225ff02736

Անդրանիկ Մանուկյանը 2010թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար, ապա` ՀՀ նախագահի խորհրդական: 2013թ. Անդրանիկ Մանուկյանի կողմից տրված փոխառություններից ստացված տոկոսը եւ այլ հատուցումները կազմում են 120 միլիոն 600 հազար դրամ, իսկ աշխատավարձը՝ մոտ 35 հազար դոլար: Ըստ գույքի ու եկամուտների 2013թ. հայտարարագրի` դեսպանը նշված տարում 118 հազար եվրոյով ձեռք է բերել «BMW 750 I» մակնիշի մարդատար ավտոմեքենա: Նշենք, որ Ա. Մանուկյանը 2012-ին էլ 73 հազար եվրոյով գնել էր «AUDI A8» մակնիշի ավտոմեքենա: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում