Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյանին սպառնալու գործով նախաքննությունն ավարտվել է. «Փաստինֆո»

Քաղաքականություն
21.04.9

Ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում անմեղսունակի կողմից սպանության սպառնալիքներ տալու միջադեպի գործով նախաքննությունը եւ ուղարկվել դատարան: Սպիտակ քաղաքի բնակիչ, 56-ամյա անմեղսունակ տղամարդը, լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան: Նա գնացել է Սարյան փողոց 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Մի քանի անգամ հարցրել է Լ.Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց: Մանրամասներն այստեղ