Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը վախենում է Ուկրաինայից. Տուրչինով

Քաղաքականություն
140410100216_turchinov_marching_512x288_afp

Ալեքսանդր Տուրչինովը, ով այս պահին Ուկրաինայի նախագահի լիազորություններն է կատարում, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ուզում է վերացնել Ուկրաինան, որովհետեւ վախենում է նրանից: Այս մասին կարդում ենք BBC-ի ռուսական բաժնում: <Պուտինը վախենում է Ուկրաինայից, որովհետեւ այս երկիրը միշտ լավ օրինակ է եղել հետխորհրդային երկրների համար, այստեղ ժողովուրդն ինքն է ընտրում իր իշխանություններին>,- ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը: Ըստ նրա՝ Պուտինն ուզում է ամբողջությամբ ապակայունացնել իրավիճակը երկրում, եւ չի բավարարվում միայն մի մասը գրավելով: <Երկրի արեւելյան շրջանում վիճակն ապակայունացնել, առաջին հերթին Դոնեցկում՝ հարված է ողջ Ուկրաինային>,- ասել է Ալեքսանդր Տուրչինովը: