Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ իրավիճակներ հանրապետությունում. լուսանկարներ

Հասարակություն
e333da8fcb041454bd9fd343b9f44000

Ապրիլի 20-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող տան պատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության 2-րդ հարկի արտաքին պատը` մոտ 2 խմ, 2րդ հարկի սենյակներից մեկի առաստաղին և պատերին առաջացել են տարբեր չափի ճաքեր (1-3 սմ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: IMG_1162-8211-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng Ապրիլի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այրվել է 3տ անասնակեր,Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 500 քմ, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում` 2.5 հա, Գեղարքունիքի մարզի Սևանա լճի մոտակայքում՝ 400 խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: ԱԻՆ