Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ եւ պարտություն Սոֆիայում

Սպորտ
Narek-Manasyan

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Հայ մարզիկներից այսօր առաջինը ռինգ դուրս եկավ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն էր: Նարեկը բավականին գեղեցիկ մենամարտ անցկացրեց և մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, ով համառ և անզիջում պայքարում առավելության հասավ սերբ Ֆլորան Սաբոյի նկատմամբ: Ցավոք պարտություն կրեց 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը, ով 1/16-րդ եզրափակչում զիջեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին:       Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն