Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե մեկը գումարը վերցնի՞ ու մեկնի

Հասարակություն
k3rBBxA2smk

ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ողջունում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը «Դեմ եմ»-ի երիտասարդների հետ, եթե, իհարկե, քայլը պոպուլիստական չի եղել. «Իսկ եթե քայլը եղել է պոպուլիստական իմաստով, արդյունք չի տա։ Բոլոր դեպքերում ցանկալի է, որ իշխանությունները, իշխանավորները չկտրվեն ժողովրդից եւ լինեն ժողովրդի հետ»,- «Ա1+»-ին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Բաղրամյան 26 էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ լսել ակցիա անցկացնող «Դեմ եմ»-ի երիտասարդների պահանջները։ Ընկեր Սարգսյանի համար անհասկանալի է մեր իշխանությունների վարքագիծը Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հետ կապված եւ համոզված է,որ այն պետք է դատապարտվի։ ՀԿԿ առաջին քարտուղարը կասկածներ ունի, որ այս համակարգին սպասվում է 90-ական թվականների ավանդների ճակատագիրը, եւ այդ գումարները չեն վերադարձվի. «30 տարի հետո ով իմանա, ինչ կլինի, ով ողջ, ով մեռած կլինի, ինչպիսի հարաբերություններ կլինեն, հնարավոր է հետո ասեն, որ մեկը գումարը վերցրել է եւ հեռացել հանրապետությունից»,- եզրափակեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։