Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանդական ցուցահանդես

Հասարակություն
18

Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը: Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին Հայրենիք: Տարբեր բնագավառներում սիրիահայերի կատարած աշխատանքները արժանի են միայն բարձր գնահատանքի ու խրախուսման: Հ. Հակոբյանը շրջեց ներկայացված ապրանքատեսակների կողքով, շնորհավորեց բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, նվիրում և հաջողություններ ձեռնարկված գործում և հետագա անելիքներում: