Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ». «Մածունը սպիտակ է, եւ դա քննարկելու հարց չէ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dem-em-470x2651

«Դեմ եմ»-ը խոստումներին չի հավատում։ «Ոչ ոք չի պատրաստվում քննարկել՝ մածունը սպիտակ է, թե սեւ է, մածունը սպիտակ է, եւ դա քննարկելու հարց չէ: Գոյություն ունի ՍԴ-ի որոշում, որի շուրջ ոչ ոք իրավասու չէ քննարկումների գնալ կամ փոխզիջումների գնալ, դա միանշանակ է»։,-ասում է նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը։ «Դեմ եմ»-ը պահանջում է իրագործել Սահմանադրական դատարանի որոշումը։ «Մեր պահանջները հստակ են՝ մինչև ՍԴ որոշման դրույթները կյանքի չկոչվեն, մենք մեր պայքարը չենք դադարեցնի», - ասում է նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը։ Նա հավելում է, որ շարժումը հետևողական է լինելու և շարունակելու են պահանջել, որ վերադարձվեն հունվար- փետրվար ամիսներին աշխատավարձից արված պահումները։ Դավիթ Մանուկյանն ընդգծում է՝ եթե այդ պահանջը կառավարությունը չիրականացնի, իրենք չեն մասնակցելու նոր օրենքի նախագծի քննարկմանը։ «Նախ թող բավարարեր մեր պահանջները, դրանից հետո պատրաստ ենք համատեղ մշակել նոր օրենք»,- ասաց նա: «Դեմ եմ»- «շարժման մասնակիցների տեղեկացմամբ՝ իրենք պատրաստվում են հերթական բողոքի ակցիան իրականացրել ապրիլի 28-ին։ Հասարակությանը լրացուցիչ տեղեկացնեն, թե որտեղ են ակցիան անցկացնելու։ Ապրիլի 28-ին Կենսաթոշակային օրենքի փոփոխությունները քննարկվելու են ԱԺ-ում։