Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական. ՕԵԿ-ն իր իմիջն է բարձրացնում

Քաղաքականություն
724384516f670d662f9aadcc09cb19e6

Կոալիցիայից դուրս գալով «Օրինաց երկիր» կուսակցությունը ցանկանում է բարձրացնել իր իմիջը։ Կարծում է ԱԺ նորընտիր պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ «Եթե ազնիվ կեցվածք ընդունի, մոտեցումներն էլ ազնիվ եւ բարոյական լինեն, չի բացառվում, որ ընդդիմադիր կեցվածքը ազդի նրա իմիջի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանրապետական պատգամավորը։ Անդրադառնալով ՕԵԿ-ական երեք նախարարների՝ կուսակցությունից դուրս գալուն, պարոն Ալեքսանյանը նշեց, որ կուսակցությունը պետք է վեր դասել ամեն ինչից։ «Բայց քանի որ նրանք նախկինում ՕԵԿ-ականներ չեն եղել, ուստի կառավարությունը ընդունում եւ գնահատում է նրանց աշխատանքը»,- նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա չի բացառում, որ այս քայլով ՕԵԿ-ը պատրաստվում է 2017 թ խորհրդարանական եւ 2018 թ. նախագահի ընտրություններին։ ՀՀԿ-ի մենակ մնալը, պարոն Ալեքսանյանի կարծիքով, ավելի լավ է, քանի որ պատասխանատվությունն միայն ՀՀԿ-ի վրա կլինի։ Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակելուն, պարոն Ալեքսանյանը հիշեց, որ ինքն ու Հովիկ Աբրահամյանը ժամանակին աշխատել են միասին՝ պարոն Աբրահամյանը եղել է մարզպետ, իսկ ինքը՝ փոխմարզպետ։ «Հովիկ Աբրահամյանը ունի կազմակերպչական ջիղ, ունակություններ, փորձ։ Մեզ այս վիճակում այսպիսի մարդ էր պետք»,- նշեց նա՝ միաժամանակ հավաստիացնելով, որ առաջիկայում հասարակությունը կհամոզվի դրանում։