Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաճատ Սարգսյան. «ՀԿԿ-ն ընդդիմադիր է»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
komkus

ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ողջունում է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու փաստը։ Սակայն առայժմ կարծիք հայտնել չի ցանկանում։ «Ինչպիսի վարչապետ կլինի նա, կախված է իր ծրագրերից եւ դրանց իրագործելուց»,- ասաց նա։ ՀԿԿ առաջին քարտուղարն ասում է, որ իրենք կողմ են ոչ թե իշխանափոխության, այլ համակարգային փոփոխության։ «Մենք ընդդիմադիր կուսակցություն ենք եւ վեր ենք հանում բոլոր թերությունները։ Մենք միայն քննադատությամբ չենք զբաղվում, այլ նաեւ խորհուրդներ ենք տալիս»։ Նրա համար անհասկանալի է ՕԵԿ պահվածքը, երբ լինելով «կոալիցիայի անդամ, ունենալով նախարարական պորտֆելներ, մեկ օրում փոխում է գաղափարախոսությունը եւ դուրս գալիս կոալիցիայից»։ Պարոն Սարգսյանը ամենամեծ ձեռքբերում համարում է ՄՄ-ին անդամակցելու մասին որոշումը։ Նրա խոսքերով՝ ՄՄ մտնելով՝ մենք կլինենք անխոցելի. «Հաշվի առեք այն հանգամանքը, թե մենք ինչ հարեւաններով ենք շրջապատված»,- եզրափակեց նա։ Ի դեպ, մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երթ է անցկացնելու։