Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր Հակոբ. Մարդն այսօր մարդանալու կարիք ունի

Քաղաքականություն Հասարակություն
Ter-Hakob

Այսօր երեկոյան` պատարագին, կտրվի Քրիստոսի հարության ավետիսը: «Քրրիստոս ծնվեց և հարություն առավ, որ մարդը աստվածանա: Որքան մարդը այսօր աստվածանալու կարիք ունի, առավելևս մարդանալու կարիք ունի»,- ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։՝ հավելելով, որ հավատացյալը չի կարող լինել դրամապաշտ մարդ։ «Եղիշեն ասում է, որ քրիստոնյայից քրիստոնյայի հետ է գալիս»,- նշեց հոգևորականը։ Նրա գնահատմամբ՝ Սբ. Հարության տոնին մեր կարևորագույն ձեռքբերումը կլինի հենց այն, որ մարդը մարդանա, իրեն իրապես զգա ժողովարդի ծառա: Այդ դեպքում անհամեմատ ավելի լավ կլինի կյանքը բոլոր առումներով՝ պետական, ընկերական: Սբ. Հարության տոնն ունի նաև իր ժողովրդական, կենցաղային բաղադրիչը։ Տոնի կերակրային բաղադրիչը կարմիր ներկված ձուն է։ Ձուն խորհրդանշում է աշխարհը, որը ներկված է Քրիստոսի արյամբ։ Զատկի սեղանին նաև պետք է լինեն գինի, ձուկ, և չամիչով փլավ։ Փլավի բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, իսկ չամիչը՝ սրբերին, որոնք քաղցրացնում են կյանքը։ Զատկի սեղանի կանաչեղենը, բանջարեղենը նոր կյանքի խորհուրդն ունեն, նաև դյուրամարս են պահքից հետո: