Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը հայտնաբերվել է

Քաղաքականություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ապրիլի 18-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընդհարվել քարերին, ինչի հետևանքով երկու ուղևորները, որոնց ինքնությունը պարզվել է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը «Օպել» մակնիշի ավտոմեքենա է, որը վարել է 1971 թ. ծնված Սուրեն Գ.-ն: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 16.20-ին, վերջինս ներկայացել է բաժանմունք: Կատարվում է քննություն: Ոստիկանություն