Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկացրեք, եթե ձուն կասկածելի տեսք ունի

Կարևոր լուրեր Հասարակություն
ffe11fa884b5fbdeef1522e2d2aa2ca7

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ուրախ է, որ Սուրբ Զատկի տոնին ձվի դեֆիցիտ չի լինի։ Սակայն միաժամանակ նրան մտահոգում է այն փաստը, որ  կա արտադրանքի աճ: «Ուստի վերահսկողություն իրականացնող մարմինները ուշադիր պետք է լինեն եւ փաստաթղթաշրջանառությանը հետեւելով՝ բավական կլինի հասկանալ ժամկետանց ձու կունենանք, թե՞ ոչ»,-ասաց նա։ Նա սպառողներին հորդորում է , եթե Զատկի տոնին ժամկետանց հավկիթ գնեն, անպայման արագ արձագանքեն: «Սպառման ծավալները Զատկի տոնին ավելանում են։ Սպառողը պետք է գիտակցի, որ եթե իր հետ նման դեպք է պատահում, նույնը կարող է լինել նաեւ մյուս սպառողների հետ։ Մյուսներին պաշտպանելու համար պետք է անպայման արձագանքել»,- «Ա1+»-ին ասաց Բաբկեն Պիպոյանը։ Նա հիշեցրեց, որ թարմ ձուն տարբերվում է ինչպես արտաքին տեսքից, այնպես էլ կոտրելուց հետո։