Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կկայանա միջազգային գիտաժողով

Հասարակություն
335e17832cf0928da65c26ffdc2e30a0

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով: Գիտաժողովը տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում ս.թ. ապրիլի 21-ից 22-ը` ժամը 10:30-ին: Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից: Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցողները կանդրադառնան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը , երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը , պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ գաղթականությանը և վերապրողներին առնչվող հարցերին: