Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդեվազում շաբաթօրյակ էր

Մարզեր
Gndevaz

Վայոց Ձոր մարզի Գնդեվազ գյուղում աշակերտների նախաձեռնությամբ  այսօր կազմակերպվել էր շաբաթօրյակ` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Դպրոցականների մի մասը մաքրում էին գյուղի դպրոցի տարածքը, իսկ մյուս մասը`  պատմամշակութային հուշարձանների տարածքները: Գնդեվազի հայտնի հուշարձաններն ու եկեղեցիներն են՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին , Գնդեվանք վանական համալիրը։ Գնդեվազ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 19-րդ դարի առաջին կեսին: Այժմ եկեղեցին գտնվում է կիսաավեր վիճակում : Տարածքը վերածվել է աղբանոցի, քանի որ եկեղեցու տարածքում չկան աղբամաններ: «Պատմական հուշարձանների և նրանց շրջակա տարածքների հանդեպ հոգածությունն ամեն համայնքում չէ, որ պատշաճ կերպով է արվում»,- նշեց Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ Մխիթար Արշակյանը` հավելելով, որ այսպիսի միջոցառումները նաև հուշարձանների հանդեպ հանրային ուշադրության, հոգածության մթնոլորտի ձևավորմանը նպաստելուն են կոչված: Ողջ տարվա ընթացքում կազմակերպվող միջոցառումները կրելու են «Պահպանել մաքրություն» խորագիրը: