Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը կոռեկտ չի համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM87138

Բաղրամյան 26 ժամանած նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսեց «Դեմ եմ»-ի անդամների պահանջները։ «Մեր քաղաքացիները շարունակում են ստանալ նամակներ Դեպոզիտարիայից։ Մենք խնդրում ենք, որ կասեցվի ֆոնդերի եւ ֆոնդերի կառավարիչների ավտոմատ ընտրությունը, քանի դեռ քաղաքացին չի ընտրել։ Հունվար-փետրվար ամսավճարների համար վերահաշվարկի հնարավորություն տրվի»,-հայտարարեցին նախաձեռնության անդամները։ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ակցիայի մասնակիցների հետ անկեղծ է լինելու եւ տեղյակ է նրանց բոլոր մտագոհություններին. «Պետք է խնդրեմ, որ մեր քննարկումները չլինեն փողոցում, ես առաջին քայլն իրականացրել եմ՝ գալով այստեղ, դուք պետք է հավատաք, վստահեք եւ հասկանաք յուրաքաչյուր հարց, որը բարդացնում է ու լուծում տալ դրանց»,-ասաց պարոն Աբրահամյանը։ «Դեմ եմ»-ցիները Հովիկ Աբրահամյանից պահանջեցին պատասխանել հիմա, որ նա կապահովի, որ մարդու կամքին հակառակ գանձումներ չարվեն։ «Փաստի առաջ եք ինձ կանգնեցնում։ Սա փողոցի քննարկման առարկա չէ, գնանք քննարկենք։ Խնդրում եմ ուլտիմատումներով չխոսենք, մենք ձեր թշնամին չենք, ես ձեզ հարգելով եկել եմ այստեղ։ Ուզում եք ինձանից շտապ պատասխան ստանաք՝ դա կոռեկտ չի»,-նշեց վարչապետը։ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչեւ ապրիլի 28-ը՝ Կենսաթոշակային օրենքի փոփոխությունների քննարկումը ԱԺ-ում, նախագիծը կներկայացվի «Դեմ եմ»-ի անդամներին։ «Ես ձեզ խուսախաբ չեմ անելու»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով, որ նախաձեռնության անդամները շատ խելոք են.«Ես սիրում եմ խելոք մարդկանց հետ գործ անել»։ Իսկ «Դեմ եմ»-ի անդամները զգուշացրին, եթե իրենց պահանջները չկատարվի՝ շարունակելու են պայքարը։ Հովիկ Աբրահամյանը հեռացավ։ Նրա գնալուց հետո «Դեմ եմ»-ի անդամները շարժվեցին երթով դեպի Ազատության հրապարակ: Ի դեպ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը Հովիկ Աբրահամյանի քայլը համարում է ժամանակ շահելու միջոց եւ մտավախություն ունի հարցը պարզապես կսառեցվի եւ նորից կմտնի օրակարգ, ինչպես եղավ տրանսպորտի ուղեվարձի պարագայում։