Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրադարան՝ առանց գրքերի (տեսանյութ)

Հասարակություն
gradaran3

«Երկու հայրենիք, երկու օտար երկրներ». այսպես է վերնագրված սիրիական պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված Հայկ Քեշիշյանի գիրքը։ Այն այսօր ներկայացվեց «Կենդանի Գրադարան» ծրագրի շրջանակում: Այսինքն՝ այստեղ գիրքը հենց ինքը հեղինակն է, որը իր ստեղծագործությունը ներկայացնում է խոսքով՝ առանց գրավոր տեքստի։ «Կպատմեմ Հայի ինքնության մասին, որ հարյուր տարվա ընթացքում հայ է մնացել»,-ասաց գրքի հեղինակը։ Սիրիայում հայ, իսկ Հայաստանում էլ սիրիացի մնալու, լինելու պայքարը Հայկի կյանքի գերխնդիրն է դարձել։ Ինչն է նրա համար ամենասարսափելին՝ հայն առանց Հայաստանի, թե Հայաստանն առանց հայի. «Իհարկե Հայաստանն առանց հայի»: Կենդանի գրքերից մեկն էլ այսօր Աննա Ունուպօղլյանն էր՝ իր «Կյանքը կողքից» ստեղծագործությամբ: 9 տարի առաջ կլինիկական մահ ապրած հեղինակը պատմեց իր ապրումների մասին։ Ակնթարթը կյանք է, որից կախված է, թե որ կողմում կհայտնվես ու ինչպես կընթանա հաջորդ ակնթարթը. «Ապրեք, վայելեք յուրաքանչյուր պահը, գնահատեք, շատ սիրեք, հանդուրժող եղեք, որովհետեւ ամեն ինչ անցողիկ է, մնայուն են միայն մարդիկ և մարդկային հարաբերությունները»: Կենդանի գրադարան միջոցառումը Հայաստանում նորամուծություն է։ Այն կազմակերպվել էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում։