Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինաստանը հորդորել է ՌԴ-ին խստացնել համացանցի նկատմամբ հսկողությունը

Քաղաքականություն
shayna

Չինաստանը հորդորել է Ռուսաստանին և Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնասիական գործընկերներին խստացնել հսկողությունը համացանցի նկատմամբ և ձեռնարկել «արտաքին ուժերի» կողմից կազմակերպության անդամ պետություններում հեղափոխություններ հրահրելու փորձերին հակազդող այլ միջոցներ: «Արտաքին ուժերն օգտագործում են սոցիալական և տնտեսական հակասություններն ու խնդիրները իշխանությունների տապալման համար, և փորձում են հրահրել «գունավոր հեղափոխությունների» նոր ալիք, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի պետությունների ինքնիշխանության և անվտանգության համար և առաջացնում Շանհայի համագործակցության կազմակերպության խորը մտահոգությունը», - ասել է Չինաստանի հասարակական անվտանգության հարցերով նախարար Գո Շենկունը:   Իր հայտարարության մեջ Չինաստանի հասարակական անվտանգության հարցերով նախարարը հորդորել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություններին «մշակել ներքին գործերին արտաքին միջամտությանը հակազդելու և ոչ պետական կազմակերպությունների ու սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված միջոցներ՝ «գունավոր հեղափոխությունների» սցենարների կրկնությունից խուսափելու նպատակով անորոշության գործոնների հայտնաբերման, վերլուծության, հակազդելու և կարգավորելու համար»: Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի խորհրդային նախկին պետությունները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:  Ամերիկայի ձայն